Էրդողանը հույս է հայտնել, որ հաղթանակը խաղաղություն կբերի Կովկասում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքական պետությունների կազմակերպության հավաքին անդրադարձել է արցախյան հարցին, հույս հայտնել, որ շուտով խաղաղություն կլինի։
«Ղարաբաղի հաղթանակով, աստված տա, բացվեն նոր դարաշրջանի դռները, Կովկասում կտիրեն խաղաղությունը, կայունությունը և համագործակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Նա նշել է, որ գագաթաժողովի մասնակիցները իր եղբորը՝ Իլհամին գնահատանաքի խոսքեր են ասել։
«Մենք ընդունեցինք «Թուրքական աշխարհ 2040 տեսլականը» փաստաթուղթը, որը մեր կազմակերպության ապագա հեռանկարի մասին է։ Մեր նոր անունով և կառույցով՝ Թուրքական պետությունների կազմակերպություն, մենք այսուհետ ավելի արագ ենք արմատավորվելու, աճելու, զարգանալու և ծաղկելու»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան