Իշխան Սաղաթելյանը եռօրյա այցով գտնվում էր Արցախում
Արցախ կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 10-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը ներկայացրել է 2020 թ. ավերիչ պատերազմի հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալուն:
Իշխան Սաղաթելյանը ընդգծել է միջխորհրդարանական գործունեության կարևորությունը՝ մասնավորապես Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
ԱԺ փոխնախագահը Արցախում հանդիպել է նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Քննարկվել են Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:
Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին