Իտալիայում կպատրաստեն հանրային մրգառատ այգի
Պարմայում՝ հինգ քառակուսի կիլոմետր տարածքում, տնկվելու են պտղատու ծառեր, որոնցից տեղի բնակիչները կկարողանան անվճար բերք հավաքել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Europuls»-ին։
Այս տարածքում բոլորը կարողանալու են մասնակցել ծառերի տնկմանը, ոռոգմանը կամ աղբ հավաքելուն։
Ինչպես նախատեսված է Պարմայի քաղաքապետարանի կողմից, այգին բազմաթիվ բնակիչների հնարավորություն կտա առողջ սննդակարգ ընդունել, սովորել, թե ինչպես աճեցնել սեփական արտադրանքը և վայելել բերքահավաքի հատուկ փորձը բնական միջավայրում: