Լիլիթ Գալստյան. Երբ նախագահը ոլոնտյոր է, իսկ վարչապետդ նաև թյուրքական աշխարհի դեսպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«Երբ քո երկրի նախագահը մի քանի երկրներում արտահաստիքային տնօրեն է աշխատում կամ վոլոնտյոր, և բավարարվում է տարածքային ամբողջականության մասին թվիթերյան գրառումով, իսկ վարչապետդ նաև թյուրքական աշխարհի արտակարգ և լիազոր դեսպանն է և քո տարածքների ու ապագա գոյության հաշվին թուրանական աշխարհի համար հորիզոնական ու ուղղահայաց կոմունիկացիաներ է բացում։
Հ․Գ․ Օրերս թյուրքալեզու երկրների ստամբուլյան սամիթին /11․11․21/ Թուրքիայի անխոնջ առաջնորդությամբ և էրդողանի առաջարկով այն վերանվանվեց թուրքական պետությունների կազմակերպության։
Նրանք ամփոփում էին տարածաշրջանային ցցուն հաջողությունները և ապագա ռազմավարությունը, իսկ ՀՀ կառավարության անդամների մեծ մասը չգիտի-չի հասկանում, թե ինչ է նշանակում ռազմավարություն․․․»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան