Լուկաշենկոն ասել է, որ կցանկանար ՌԴ-ից ստանալ «Իսկանդերի» մի քանի դիվիզիոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանից ստանալ «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համակարգերի մի քանի դիվիզիոն։
«Ինձ պետք են մի քանի դիվիզիոն արևմտյան, հարավային ուղղություններով, թող կանգնեն: Նրա հեռահարությունը 500 կմ է, իսկ մեր Պոլոնեզներինը մինչև 300 կմ է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Լուկաշենկոն ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ այս տարի «Զապադ-2021» զորավարժությունների ժամանակ հրթիռների արձակումներ են եղել։ «Մենք տեսնում ենք, թե որտեղ պետք է հարվածի հրթիռը, և գիտենք, թե որտեղ օգտագործել «Տոչկա»-ն և «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համակարգը»,- ասել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական ռազմարդյունաբերական համալիրը շատ բան է արել նաև զրահատեխնիկայի ուղղությամբ։ «Մենք շատ բան ենք արել զրահատեխնիկայի առումով, շարժունակությունը հիմա շատ կարևոր է, ուստի մենք Մինսկի անիվ-տրակտորների գործարանում ստեղծել ենք զրահատեխնիկա, 8-9-ը հոգանոց անձնակազմով, ինչպես ռուսական ՀՄՄ-ները»,- ասել է Լուկաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան