Կիկաբիձեն ուկրաինացի արտիստներին հորդորել է ելույթ չունենալ Ռուսաստանում
Վրացի երգիչ և կինոդերասան Վախթանգ Կիկաբիձեն ուկրաինացի արտիստներին կոչ է արել զերծ մնալ Ռուսաստանում ելույթներից։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին արտիստն ասել է ուկրաինական «Սավիկ Շուստերի Խոսքի ազատությունը» հաղորդման եթերում։
«Բայց նրանք պետք է իրենց կառավարությունից պահանջեն, որ աշխատանք ունենան»,- ասել է Կիկաբիձեն:
Կիկաբիձեն հավելել է, որ ինքը չի մեկնում Ռուսաստան և չի շփվում նրանց հետ, ովքեր դա անում են։
Երգիչը բազմիցս աչքի է ընկել ռուսաֆոբ հայտարարություններով և տասը տարուց ավելի հրաժարվել է այցելել ՌԴ։ Դերասանը հրաժարվել է նաև Ռուսաստանի նախագահի կողմից շնորհված Ժողովուրդների բարեկամության շքանշանից։
2019 թվականին Կիկաբիձեն չի կարողացել մեկնել իր մտերիմ ընկերոջը՝ ռեժիսոր Գեորգի Դանելիային հրաժեշտ տալու։
Ավելի վաղ Կիկաբիձեն անձամբ էր դիմել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Վրաստանի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին վերադարձնելու խնդրանքով, որը նախկինում կալանավորված էր։ Դերասանը հայտնել է, որ Զելենսկուն վաղուց է ճանաչում։ Կիկաբիձեի խոսքով՝ տեղի է ունեցել մտերիմ ընկերների զրույց։