«Հրապարակ». Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների համար դրամահավաք է կազմակերպել մայրաքաղաքի գերթանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոնում»։ Ինչքան երկրի գործերը վատանում են, այնքան իշխանության գործերը լավանում են, բայց նաև չեն հրաժարվում ավել «պատառից»:
Դրամահավաքին ներկա են եղել իշխանության մեծ թվով ներկայացուցիչներ, օլիգարխիան բացակայել է։ Չբացառեցին, որ նրանք փոխանցումով են աջակցել, այլ ոչ թե ուղղակի ներկայությամբ:
Ներկա է եղել միայն Խաչատուր Սուքիասյանը։ Դրամահավաքի գործը դրված է եղել Տիգրան Ավինյանի վրա, բայց միջոցառման ավարտին չի հայտարարվել, թե որքան գումար է հավաքվել։ ՔՊ-ականները կարծում են՝ կիսով չափ պակաս կլինի, քան ԱԺ ընտրություններին։ Վերջում ֆուրշեթ է եղել, հնչել է ֆոնային երաժշտություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան