«Հրապարակ». Պապիկյանը խրվել է ցեխի մեջ` Բարձրավանի ճամփին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ փորձել են այցելել Բարձրավան, սակայն չեն կարողացել։ Սա այն գյուղերից է, որը հայտնվել է շրջափակման մեջ և ադրբեջանցիների մաքսային հսկողության ներքո:
Մարզպետն ու փոխվարչապետը փորձել են Բարձրավան հասնել իրենց գովական այլընտրանքային ճանապարհով, որը գրունտային է ու, պարզվում է` անանցանելի, իսկ անձրևի ժամանակ էլ ավելի է բարդանում երթևեկելը։ Նրանց տեղափոխող մեքենան, որն ամենագնաց է եղել, խրվել-մնացել է ցեխի մեջ։ Բարձրավանի վարչական ղեկավարը տեխնիկա է ուղարկել, որ մեքենան քաշեն-դուրս բերեն ցեխից, հասցնեն գյուղ, բայց չի հաջողվել։
Մենք զրուցեցինք Բարձրավանի ղեկավար Օնիկ Ավագյանի հետ։
«Հա, չեն կարողացել հասնել՝ էդ այլընտրանքային ճանապարհով, որ պիտի գային: Էս մի հատվածում նոր իմ պահանջով տեխնիկա են տարել, որ էդ հատվածը սարքի։ Քանի որ ցեխ ա եղել, տրանսպորտ չի կարողացել իջնի, իրենք էլ չեն կարողացել մտնել գյուղ։ Իրենք էդ այլընտրանքային ճանապարհով էին գալիս, որ էդ ճանապարհի վիճակն իրենց աչքով տեսնեին։
Ես էլ իրենց խնդրել եմ, որ էդ տեխնիկաները տեղափոխեն էս մի կողմ, որ գյուղի կողմից սկսեն ճանապարհների խճապատումը, որովհետև ամենաանանցանելի հատվածն էս կողմի հատվածն ա՝ Բարձրավանի հատվածը, որ պիտի հասնի Տաթև-Կապան ճանապարհին»,- ասաց Ավագյանը։
Փաստորեն, այն այլընտրանքային ճանապարհը, որն առաջարկում են այս իշխանությունները շրջափակման մեջ հայտնված գյուղերին, անանցանելի է, և անգամ ամենագնացներն են մնում ճանապարհին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան