Համացանցում հայտնվել են կադրեր Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպից
Թելագրամյան ալիքներից մեկը տարածել է կադրեր՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիի մոտակայքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպից։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան մոտենում անցակետին, ինչ-որ իր նետում։
Կադրերում երևում է նաև, որ ռուս խաղաղպաները մի տղամարդու տանում են։
Տարածված լուրերի համաձայն, միջադեպն օրեր առաջ Շուշիում ադրբեջանցու կողմից արցախցի երիտասարդի սպանության հետ կապ ունի։ Սպանված 22-ամյա երիտասարդի հարազատներից մեկը փորձել է վրեժխնդիր լինել ադրբեջանցիներից։ Նա մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ կրակ է բացել այդ ուղղությամբ։
Տուժածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Արցախի ՆԳ նախարարությունից խոստացել են, հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիների պահանջը. «Հստակ գրեք, որտե՞ղ է մեր հայը»
- Արցախի ՆԳՆ. Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է
- Վրեժխնդրությո՞ւն Շուշիի մոտ. ԱԱԾ-ն դեռ մանրամասներ չի հայտնում
- Արցախի ՆԳՆ. Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան