Աստղագուշակները խոսում են գալիք Վագրի տարվա համար ճիշտ նվերներ ընտրելու մասին
Ինչ պետք է նվիրել սիրելիներին տոնական գիշերը Հին տարին անցկացնելու և գալիք տարին հաջողությամբ դիմավորելու համար։ Աստղագուշակներն արդեն իսկ խոսում են գալիք Վագրի տարվա համար ճիշտ նվերներ ընտրելու մասին։ Այս մասին գրում է «Утро.ру»-ն։
Նրանք խորհուրդ են տալիս նախապես մտածել նվերի մասին, որպեսզի ամանորյա տոների նախաշեմին ժամանակ չկորցնել հերթերում։
Մասնավորապես, 2022 թվականին, ըստ աստղագուշակների, արժե հրաժարվել այնպիսի նվերներից, ինչպիսին է օծանելիքը։ Տարվա խորհրդանիշը նման նվերներ չի սիրում։
Ամենաճիշտ լուծումը կլինի սիրելիի հետ միասին խանութ գնաը, որտեղ նա կարող է ընտրել իրեն դուր եկած ապրանքը։
Մասնագետները խորհուրդ չեն տալիս նվիրել շամպուններ ու լոգանքի համար նախատեսված գելեր, քանի որ դրանք ավելի շատ առօրյայում օգտագործելու համար են։
Նաև կարիք չկա տալ այնպիսի իրեր, որոնք հիշեցնում են մարդու վատ սովորությունները՝ նարգիլեներ, մոխրամաններ և բաժակներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան