Գևորգ Փարսյան. Մտավախություն ունեմ, որ Կապան-Ճակատեն հատվածում դրված տնակը կվերածվի մաքսակետի
Կապան-ճակատեն հատվածում ադրբեջանցիները տնակ են տեղադրել։
«Ես անձամբ մտավախություն ունեմ, որ այն կարող է վերածվել մաքսակետի»,-Կապանում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով, այս պահին Կապան-Ճակատեն ճանապարհը բաց է, Հայաստանի քաղաքացիները կարողանում են այն օգտագործել։
Հարցին, թե ինչո՞ւ է խուսափել ՔՊ թեկնածուի հետ բանավեճի մասնակցելուց, Փարսյանն ասաց՝ չի խուսափել, ուներ հանդիպումների գրաֆիկ, անիմաստ էր հասնել Երևան բանավեճի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան