Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Փարսյանի հաղթանակը
Սյունիքի մարզկենտրոն Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող թեկնածու, գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի հաղթանակը։ Փարսյանը դուրս եկավ շտաբից, ողջունեց հավաքվածներին, ընդունեց շնորհավորանքները։
Այստեղ հնչում են դհոլ-զուռնան, բացականչություններ, սուլոցներ, ծափահարություններ, «հաղ-թանակ, Գե-վորգ» բավականչություններ։ Փարսյանը քաղաքացիների հետ քայլում է դեպի քաղաքի կենտրոն։
«Սա արդարության հաղթանակն էր անարդարության նկատմամբ, ճշմարտության հաղթանակն էր կեղծիքի ու ստի նկատմամբ, սա արժանապատվության հաղթանակն էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Փարսյանը։
Նա նշեց, օր առաջ լծվելու են խնդիրների լուծմանը, հատկապես անվտանգային խնդիրների, որոնք առաջնահերթ են քաղաքի համար։
Հիմա Կապանում հրավառություն է։
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Կապանի 34 տեղամասերից ստացած արդյունքներով՝ Փարսյանն առաջատարն է
- Կապանի տեղամասերից մեկում քաղաքացին քվեաթերթիկին գրել է Նժդեհի խոսքերը
- Փարսյանի շտաբում նրա հաղթանակը նշում են ծափահարություններով ու «Գևորգ, Գևորգ» բացականչություններով
- Նախնական արդյունքներով Կապանում հաղթել է Գևորգ Փարսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան