ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին
Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել՝ չի համապատասխանում իրականությանը»,- նշում են ՊՆ-ից՝ հերթական անգամ հերքելով չեղած տեղեկությունները, անտեսելով ակնհայտ փաստը՝ Կապան-Մեղրի ճանապարհին թշնամական Ադրբեջանը հենակետ է տեղադրել և դրոշ է ծածանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին