Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի 15-ից կտեղակայի անցակետ. ՀՀ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։
«Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։
Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»,- հայտնում են ԱԱԾ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, վրաններ խփել, պիկապներ բերել
- Գևորգ Փարսյան. Մտավախություն ունեմ, որ Կապան-Ճակատեն հատվածում դրված տնակը կվերածվի մաքսակետի
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան