Նախնական արդյունքներով Կապանում հաղթել է Գևորգ Փարսյանը
Սյունիքի մարզկենտրոն Կապանի գործող համայնքապետ, քաղաքապետի թեկնածու Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները։
«Քվեարկության արդյունքները (նախնական)
1. «Շանթ» 1347
2. ՔՊ 616»։
«Շանթ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում էր հենց Գևորգ Փարսյանը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն շնորհավորում են նորընտիր քաղաքապետին։
«Կապանում հայը հաղթեց»,-գրում են օգտատերերը՝ ակնարկելով իշխանական թեկնածուի պարտությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան