Իջևանում հաղթել է ՔՊ թեկնածուն
Տավուշի մարզի Իջևան համայնքում այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններում հաղթանակ է տարել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
ՔՊ-ն ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իջևանում վերջնական արդյունքները՝
«Քաղաքացիական պայմանագիր» -80.78%
«Հայ հեղափոխական դաշնակցություն»-15.87%
Անվավեր- 3.35%»։
ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը։
ՀՅԴ-ի ընտրացուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Վահան Ղազումյանը։
Նշենք, որ Իջևանում քվեարկությանը չի մասնակցել ընտրողների 62.57 տոկոսը։ ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 33 .090 ընտրողքից քվեարկել է 12.384 մարդ կամ ընտրողների 37.43 տոկոսը։
Հիշեցնենք, որ Իջևանը Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին