Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում դիրքավորվել է գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի մասով ունի իր առաջնահերթությունները և այդ խնդիրները լուծելու ճանապարհին իրեն իրավունք է վերապահում վարվել այնպես, ինչպես որ հարկն է համարում։
Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում լուծել է իր նվազագույն խնդիրը՝ դիրքավորվել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում, նախաձեռնությունն իր ձեռքը վերցրել և շարունակում է Հայաստանի հետ խոսել շանտաժի, սպառնալիքի և ուժի լեզվով։
Հայաստանի իշխանությունը ստեղծված իրադրությունում ավելի շատ ջանք գործադրում է իրականությունը քողարկելու, հասարակությանը ստով և կեղծիքով «կերակրելու», քան իրավիճակին համահունչ քայլեր ձեռնարկելու և մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու ու վերականգնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, վրաններ խփել, պիկապներ բերել
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունների հանցավոր անգործությունը կոլապսի է հասցրել երկրի հարավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան