Փարսյանի շտաբում նրա հաղթանակը նշում են ծափահարություններով ու «Գևորգ, Գևորգ» բացականչություններով
Կապանում քվեարկությանը մասնակցել է 20087 մարդ կամ ընտրողների 63.48 տոկոսը։
Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանը Yerevan.Today-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ թիվ 35/23 տեղամասում, որը տեղակայված է Ագարակ գյուղում 136 ընտրողներից 75-ը քվեարկել են «Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության օգտին, ՔՊ-ի օգտին՝ 32 մարդ։
35/24 տեղամասում, որը տեղակայված է Անտառաշատ գյուղում, 96 ընտրողներից «Շանթ» դաշինքի օգտին քվեարկել են 53 քաղաքացի, ՔՊ-ի օգտին՝ 16 քաղաքացի։
35/25տեղամասում, որը տեղակայված է Առաջաձոր գյուղում, 119 ընտրողներից 69-ը քվեարկել են «Շանթ» դաշինքի օգտին, ՔՊ-ի օգտին՝ 21-ը։
35/26 տեղամասում, որը տեղակայված է Աղվանի գյուղում, 50 ընտրողներից 34-ը քվեարկել են «Շանթ»-ի օգտին, ՔՊ-ի օգտին՝ մեկ մարդ։
35/31 տեղամասում, որը տեղակայված է Խդրանց գյուղում, 49 ընտրողներից «Շանթ»-ի օգտին 17 քաղաքացի, ՔՊ-ի օգտին՝ 12։
Ուղիղ եթերում Գոռ Թադևոսյանի ձայնը խլացավ բարձր ու երկարատև ծափահարությունների, ապա «Գևորգ, Գևորգ» բացականչությունների մեջ։
Այս պահին հայտնի են 22 ընտրատեղամասերից ստացված արդյունքները, որոնց համաձայն՝ Գևորգ Փարսյանը ստացել է1196 քվե, ՔՊ թեկնածուն` 531 քվե։ Դեռ 30 ընտրատեղամասերից արդյունքներ են սպասվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան