ՔՊ-ն ֆեյսբուքյան էջում Կապանի արդունքները չի հրապարակում
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծես չի համակերպվում Կապանում տարած ջախջախիչ պարտության հետ։ Այդ կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է միայն Լոռու Մարզի Ստեփանավան ու Տավուշի մարզի Իջևան համայնքներից ստացած արդյունքները։ Սա չի վրիպել օգտատերերի աչքից։
Օգտատերերից մեկը խորհուրդ է տվել փոխել կուսակցության անունը՝ այն անվանելով «հակահայկական պայմանագիր», մյուսը հիշեցրել է Վանեքում ստացած 0 ձայնի մասին, մեկ ուրիշն էլ հորդորել է հրապարակել նաև Կապանի տեղամասերից ստացած արդյունքները։
Ի դեպ, Ստեփանավանում ու Իջևանում, որտեղ հաղթանակ են տարել ՔՊ-ական թեկնածուները, ընտրողների 60 տոկոսից ավելին չի մասնակցել քվեարկությանը։
Ստեփանավանում 13333 ընտրողից քվեարկել է 5107-ը կամ 38.30 տոկոսը։
Իջևանում 33 .090 ընտրողից քվեարկել է 12.384 մարդ, կամ՝ ընտրողների 37.43 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Իջևանում հաղթել է ՔՊ թեկնածուն
- Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Փարսյանի հաղթանակը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան