Ինչպես իր օգտին կօգտագործի Ադրբեջանը իր զինծառայողի՝ ականի վրա պայթելը
Ականի վրա նորից ադրբեջանցի է պայթել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Sputnik Ադրբեջանին։ Պատերազմից հետո Ադրբեջանի հարձակվողական ագրեսիայի հետևանքով նրա ժամանակավոր վերահսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության տարածքներում նման միջադեպեր էլի են եղել։
Նման ամեն առիթը Ադրբեջանը օգտագործում է հայտարարելու, որ Հայաստանը պիտի իրեն տա ոչ միայն ականապատված տարածքների, այլև՝ ականների տեղերը նշած քարտեզները։ Ու սա այն դեպքում, որ ադրբեջանը չի կատարել այն միակ կետը, որ պիտի աներ անցյալ տարվա նոյեմբերի 10 համաձայնագրով՝ հանձնել բոլոր գերիներին։
Ու քանի որ լկտիացած Ադրբեջանը ամեն առիթ օգտագործում է իր օգտին, կարելի է սպասել, որ նման մի հայտարարություն էլ այս դեպքից հետո կանի, կամ թեկուզ կրկին «հենակետ» կտեղակայի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, ինչի ականատեսն ենք լինում վերջին օրերին։
Ինչպես օրինակ ՝ Շուշի քաղաքի անցակետի մոտ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան քաղաքացու անցակետի հատվածում պայթուցիկ սարք նետելու դեպքից հետո լսեցինք ադրբեջանական նոր հետակետի տեղակայման մասին լուրը։ Մասնավորապես, տեսանյութ տարածվեց, որում երևում է, որ Կապան-Ճակատեն (Մեղրի) ճանապարհահատվածին մոտ ադրբեջանական թշնամական կողմը հենակետ է տեղադրել։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների անհաղորդ վերաբերմունքն այս հարցում, կարող ենք ենթադրել, որ ադրբեջանցիները այս հնարավորությունը ևս կարող են օգտագործել և կրկին «մի քայլ» էլ առաջ գալ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան