Գոռավանի դպրոցի տնօրենին ազատելու դեպքով ոստիկանությունը դատախազությունից նյութերը չի ստացել
Գարիկ Սարգսյանի օգտին աշխատելու պահանջը մերժած Գոռավանի դպրոցի տնօրենին ազատելու ու այլ տնօրեն նշանակելու միջադեպի մասին հրապարակումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։
«ԶԼՄ հրապարակումը կից տեսանյութի հետ միասին արձանագրվել է Դատախազության մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու»,- տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ոստիկանությունից սակայն, Panorama.am-ին հայտնեցին, որ դատախազությունից որևէ բան չեն ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին