160 դիակները, որոնք բերվեցին, ես ինքս եմ տեսել, որ նրանց մեջ կային թարմ դիակներ. Զոհրաբյան
«Չգիտեմ՝ ինչքան գերի ունենք Ադրբեջանում: 160 դիակները, որոնք բերվեցին, ես ինքս եմ տեսել, որ նրանց մեջ կային թարմ դիակներ: Նրանք 9-10 ամսվա դիակներ չէին»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա չի բացառում, որ հայերը ադրբեջանական գերության մեջ են սպանվել և իբրև իրենց սառնարաններում պահվել ու հանձնվել են հայկական կողմին:
Ն. Զոհրաբյանի խոսքով, չի կատարվում 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի 8-րդ կետը՝ գերիների, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:
Քննարկմանը ներկա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես նշեց, որ դժբախտությունների հիմնակետը դրվեց այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ի համատեղ հայատարության 8-րդ կետի ամրագրման ժամանակ կոնկրետ ժամկետներ չեն դրվել:
«Կոնկրետ ժամկետներ դրվեց Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի հանձնման հետ կապված, ընդ որում այնպիսի ժամկետ, որի պայմաններում մարդիկ նույնիսկ ունեցվածքը չկարողացան հանել, բայց այդ եռակողմ հայտարարության 1-2 մեզ համար նպաստավոր համարվող դրույթների պարագայում պարտադիր ժամկետային ամրագրում չեղավ»,- ասաց նա:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, երկրորդ խնդիրը 2020 թ. դեկտեմբերին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տեղի ունեցած գործողություններին էին: Այդ գյուղերը նոյեմբերի 9-ի փաստաթղթով մնալու էին հայկական վերահսկողության տակ, սակայն Հայաստանի իշխանությունների կուլիսներում կայացրած ինչ-ինչ որոշումների արդյունքում ոչ միայն այդ գյուղերը հանձնվեցին, այլ Հայաստանի 62 քաղաքացիներ գերեվարվեցին:
Այդ հողերի հանձնման որևէ պատասխանատու չի պատժվել, շարունակում է մնալ իշխանության, ավելին՝ քրեական հետապնդումներ են իրականացվում կեղծ թիրախների նկատմամբ»:
Տիգրան Աբրահամյանի խոսքով, իրականում գերիների վերադարձման գործընթացը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանն օգտագործելով այդ թեման որպես քաղաքական հարց, փաստացի նոր նախապայմաններ է դնում ՀՀ դեմ, ստանում է դրա դիմաց այլ քաղաքական հարցերի կարգավորում իր համար: Օրինակ, ականապատ դաշտերի քարտեզներ են տրվել ադրբեջանական կողմին:
«Այս արձանագրումների գլխավոր պատասախանատուն, այս գործընթացներում որոշակի փոփոխություններ մտցնելու պատասխանատուն իշխանությունն է»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ուժային կառույցներում իրավիճակը կարելի է որակել «բարդակ» բառով. Նարեկ Սամսոնյան
- ՊՆ-ում կադրային շրջապտույտի պայմաններում խոսել պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի. Աբրահամյան
- Մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի. Աղասի Ենոքյան
- Սուրեն Սարգսյան. Հետևողականորեն քանդուքարափ է արվում ԱԳ նախարարությունը
- Ադրբեջանում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների մասին փաստեր են ներկայացվել
- ՄԻԵԴ-ը հայ գերիների գործով գտել է կյանքի իրավունքի խախտում Ադրբեջանի կողմից․ Բաքուն կվճարի 40 000-ական եվրո
- ԿՄԽԿ-ն պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահ. «Արմենպրես»
- Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը.Միրզոյան
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց․ Միրզոյան