Իրանի հարավում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 99-ի: Նրանցից 10-ը հոսպիտալացվել են: Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո 88 հոգու բժիշկները թույլ են տվել տուն գնալ։ Այս մասին հայտնում է ISNA-ն՝ վկայակոչելով բժիշկներին։
Ռիա նովոստին ավելի վաղ հայտնել էր երկու զոհի և 27 վիրավորի մասին։
Կիրակի կեսօրին ավելի քան 6,0 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել են մի քանի հետցնցումներ։