Լեհաստանում սեփականատերերը կազատվեն հարկերից, եթե կանաչապատեն իրենց տները
2022 թվականից Կալիշ քաղաքի բնակիչները կկարողանան խուսափել անշարժ գույքի հարկ վճարելուց, եթե իրենց տների տանիքները կամ ճակատները կանաչապատեն։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով «Evropulse»-ին։
Շենքերի վրա բազմամյա բույսերի հայտնվելը կօգնի ավելի արդյունավետ պայքարել ջերմոցային գազերի արտանետումների դեմ և մեծացնել միջատների ու թռչունների պոպուլյացիան։
Նաև, ըստ քաղաքապետարանի, «կանաչ» տանիքները շոգի ժամանակ կօգնեն ստեղծել «օդափոխման էֆեկտ» ամբողջ թաղամասերի համար։
Տանիքների կանաչապատումը եվրոպական ընդհանուր միտում է, որն օգնում է բարելավել քաղաքային միջավայրը: Այսօր նման տներ կարելի է գտնել եվրոպական շատ բնակավայրերում, այդ թվում՝ Ամստերդամում և Լինցում։