Լեհաստանը ցանկանում է պատով առանձնանալ Բելառուսից
Լեհաստանը մտադիր է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին, սակայն ժամկետները և այլ կազմակերպչական կետերը դեռ որոշված չեն, ասել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը լեհական ռադիոյի եթերում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նա նշել է, որ անցած գիշեր լեհ-բելառուսական սահմանին հանգիստ է եղել և ոչ մի առանձնահատուկ միջադեպ չի գրանցվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Բելառուսում գտնվող ավելի քան 2 հազար փախստականներ Մերձավոր Արևելքի երկրներից եկել են լեհական սահման՝ ԵՄ տարածք մտնելու համար: Պաշտոնական Վարշավան դա գնահատել է որպես զանգվածային ուժային ներթափանցման խոշորագույն փորձ և ուժեղացրել է սահմանի պահպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսից հայտնել են, որ մոտ 100 միգրանտ է անցել Լեհաստանի տարածք
- Բելառուսի ՊՆ-ն հայտնել է հակամարտություն սանձազերծելու Լեհաստանի պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան