Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է Արթուր Սարգսյանի, մնացած կալանավորված քաղաքապետերի նկատմամբ. Վահե Հակոբյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի կրկին կալանավորումը մի քանի բաղադրիչների համալիր է: «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
«Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է Արթուր Սարգսյանի, մնացած կալանավորված քաղաքապետերի նկատմամբ: Այստեղ նաև ուղիղ տեսանելի են դառնում Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները: Սիսիանի նախկին քաղաքապետը, ով ունի հեղինակություն նույն Սիսիանում և խոշորացված համայնքում, կալանավորվում է:
Կալանավորում է դատավոր Արմեն Դանիելյանը այն դեպքում, երբ Սարգսյանի քրգործի վաղեմության ժամկետը մեկ ամիս անց, անգամ ավելի քիչ, վերանում էր: Սա տրամաբանության հետ ընդհանրապես կապ չունի: Ապօրինություն է»,- ասաց նա:
Ըստ նրա, իշխանությունները մտավախություն ունեն նաև առաջիկայում Սիսիանում կայանալիք ընտրությունների հետ կապված, անգամ եթե Սարգսյանը չառաջադրվի, ապա մեկին հնարավոր է սատարի:
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ իր գործընկերներն ԱԺ խորհրդի նիստի ժամանակ բարձրացրել են այսօր արտահերթ նիստ հրավիրելու հարց, որտեղ քննարկեն Արթուր Սարգսյանի կալանավորման, Սյունքիում կատարվող իրադարաձությունների, պաշտպանության նախարարի փոփոխության հարցերը:
«Չնայած կասկածում եմ, որ հարցերի պատասխանները կստանանք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան։ Դատավոր Արմեն Դանիելյանն այսօր Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու որոշում է կայացրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան