ՊՆ-ում կադրային շրջապտույտի պայմաններում խոսել պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի. Աբրահամյան
«Խոսելով անվտանգության համակարգի, պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում չորս տարբեր պաշտպանության նախարարներ են հիշատակվում, այս տեսանկյունից իրավիճակը բավականին անլրջանում է»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյան:
Միաժամանակ նա հիշեցրեց Գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալների, բանակային կորպուսներում տեղի ունեցող փոփոխությունների, պատերազմից հետո պաշտպանության բանակի հրամանատարական կազմի փոփոխությունների մասին:
«Մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից նույնիսկ դուրս գալու հեռանկարներն այս պահին տեսանելի չեն:
Այս պայմաններում խոսել երկրում տեղի ունեցող պաշտպանական համակարգերի լուրջ գործընթացների մասին, իմաստ չունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Տ. Աբրահամյանը նշեց, որ իշխանություններն ութ ամիս խոսում են Զինված ուժերի արդիականացման, կոնցեպտի մասին, բայց իրականում որևէ փոփոխություն չի կատարվել, մինչդեռ հետպատերազմյան իրավիճակի առաջին քայլերից մեկը պետք է լիներ անվտանգության համակարգի վերականգնումը, վերաձևավորումը, մոդեռնիզացիան:
Հիշեցնելով վերջին ամսվա, վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ Արցախում սպանված երկու քաղաքացիական անձ, բանակին հասցված հարվածներ, հեղինակազրկում, ՀՀ սահմանների տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական անցակետեր, Ադրբեջանը սահմանի մեծ հատվածով վերադիրքավորումներ է իրականացնում և էականորեն բարելավում իր դիրքերը և այլն, ընդգծեց. «Այս ամենը ունի մեկ պատճառ՝ Նիկոլ Փաշինյան, և Հայաստանում գործող ցանկացած առողջ ուժի, գիտակած մարդու համար այս խնդիրների լուծումը պետք է սկսվի Փաշինյանի փոփոխությունով»:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի. Աղասի Ենոքյան
- Սուրեն Սարգսյան. Հետևողականորեն քանդուքարափ է արվում ԱԳ նախարարությունը
- Զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին