Տոյվո Կլաարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գրանցված լարվածության աճով:
«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, վերացնել պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- իր թվիթերյան էջում գրել է Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին՝ հայ դիրքապահները կանխել էին հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին
- Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան