ՔՊ-ն Ստեփանավանում ավելի քիչ ձայն է հավաքել, քան Կապանում
ՔՊ-ն Ստեփանավանում հաղթել է 4 հազար ձայնով, Կապանում պարտվել մոտ 5800 ձայնով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Կապանում, Իջևանում, Ստեփանավանում տեղի ունեցած ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։
Դրանց համաձայն, Ստեփանավանում 13 333 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 107 ընտրող, նրանցից 4 004-ը քվեարկել են ՔՊ ընտրական ցուցակի օգտին, 705-ը՝ ԲՀԿ-ի, 218-ը՝ ՀԱԿ-ի։
Իջևանում 33 090 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 383-ը։ ՔՊ-ն ստացել է 10 003 քվե, ՀՅԴ-ն՝ 1 964։
Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 20 087-ը։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը ստացել է 13 962 ձայն, ՔՊ-ն՝ 5 791 ձայն։
Նկատենք, որ Ստեփանավանում ու Իջևանում, որտեղ հաղթանակ են տարել ՔՊ-ական թեկնածուները, ընտրողների 60 տոկոսից ավելին չի մասնակցել քվեարկությանը։ Ստեփանավանում քվեարկել է ընտրողների 38.30 տոկոսը, Իջևանում 37.43 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն Իջևանից ու Կապանից երեք ահազանգ է ստացել
- Իջևանում հաղթել է ՔՊ թեկնածուն
- ՔՊ-ն ֆեյսբուքյան էջում Կապանի արդունքները չի հրապարակում
- Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Փարսյանի հաղթանակը
- Իջևանում, Կապանում, Ստեփանավանում քաղաքապետ են ընտրում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին