Հրաձգություն է տեղի ունեցել լեհ-բելառուսական սահմանին
Լեհաստանից տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է Բելառուսի հետ սահմանում տիրող իրավիճակը: Տեսանյութում կրակոցի ձայներ են հնչում: Այս մասին գրում է «Корреспондент»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում արված հրապարակումը:
Լեհական կողմը ենթադրում է, որ կրակոցները արձակվել են Բելառուսի տարածքում՝ հավանաբար ոչ մարտական փամփուշտներով:
«Բելառուսների հերթական սադրանքը: Կրակոցի ձայներ, հավանաբար ոչ մարտական փամփուշտներով: Սա ամենօրյա իրականություն է, որի հետ բախվում են մեր զինվորականները», -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից չեն հայտնել, թե սահմանի որ հատվածում և որ օրն է արվել տեսանյութը:
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանը ցանկանում է պատով առանձնանալ Բելառուսից
- Բելառուսից հայտնել են, որ մոտ 100 միգրանտ է անցել Լեհաստանի տարածք
- Բելառուսի ՊՆ-ն հայտնել է հակամարտություն սանձազերծելու Լեհաստանի պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան