15.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 378 մարդ, մահացել է 41 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 14-ին կատարվել է 5966 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 378 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1962 հիվանդ, գրանցվել է մահվան 41 դեպք, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 15-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1379 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8434 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 252 569 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել
- 12.11.2021. Կորոնավիրուսով 78 հիվանդ է մահացել
- 11.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1482 մարդ, մահացել է 43 հիվանդ
- 10.11.2021. Կորոնավիրուսով 80 հիվանդ է մահացել
- 09.11.2021. Կորոնավիրուսով 67 հիվանդ է մահացել
- 08.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 810 մարդ, մահացել է 35 հիվանդ
- 07.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1417 մարդ, մահացել է 42 հիվանդ
- 06.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2177 մարդ, մահացել է 55 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան