Բորելը նշել է, որ ԵՄ-ն կընդունի Բելառուսի դեմ ուղղված պատժամիջոցների նոր փաթեթ
ԵՄ-ն երկուշաբթի Մինսկի դեմ անհատական թիրախային պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի և պատժամիջոցային մեխանիզմ կստեղծի ավիաընկերությունների և տուր-գործակալությունների դեմ, որոնք ներգաղթյալներին տեղափոխում են Բելառուս: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով ԵՄ արտաքին հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին:
«Այսօր մենք պատժամիջոցների նոր փաթեթ կընդունենք բելառուս քաղաքացիների դեմ, որոնք պատասխանատու են այն բանի համար, ինչ տեղի է ունենում երկրում: Մենք պատրաստ ենք նաև պատժամիջոցների մեխանիզմ գործարկել, որպեսզի սկսենք արգելքներ սահմանել այլ անձանց, զբոսաշրջային գործակալությունների և ավիաընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն մեր սահմաններում ներգաղթյալների անօրինական տեղաշարժի հետ»,- հավելել է Բորելը:
Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդարել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:
Վերջին ամիսներին Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից՝ դեպի ԵՄ տարածք ձգտող անօրինական փախստականների թվի աճի մասին: Եվրամիությունում Բելառուսին մեղադրում են նրա համար, որ նա քաոս Է ստեղծել ԵՄ-ի սահմանների մերձակայքում, քանի որ փախստականներին թույլ չի տալիս հետ վերադառնալ:
Բալթյան երկրները Բելառուսի իշխանություններին մեղադրում են փախստականների հոսք կազմակերպելու համար և դա որակում են «հիբրիդային ագրեսիա»: Այդ նույն դիրքորոշումն ունի նաև Եվրահանձնաժողովը: