Քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը. Իշխան Սաղաթելյան
Ընդդիմության պահանջով հրավիրվել էր ԱԺ խորհրդի նիստ: Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել էին, որ այսօր, ժամը 20:00-ին պետք է հրավիրել արտահերթ նիստ, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանը գար և հաշվետվություն տար երկրում ստեղծված սահմանային իրավիճակի մասին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Քաղաքական մեծամասնությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը:Հետևաբար՝ մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ և քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, որոհետև մեր երկիրն ու օրակարգն այս պահին ուրիշ են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Սաղաթելյանը նաև հայտնեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
«Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի, քանի որ իր իշխանության մնալն ամեն օր մեր երկրին բերում է նոր աղետ , նոր դժբախտություն։ Կլինի Խորհրդրանում, թե Խորհրդարանից դուրս, մեզանից կախված յուրաքանչյուր քայլ անելու ենք դրան հասնելու համար»,- ավելացրեց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան