Տիգրան Աբրահամյան. Անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի՝ ադրբեջանցիների հետ շփման գծում տեղի ունեցող տեղաշարժերը, թշնամու ամրացումը, ինչպես նաև՝ սանձարձակ պահվածքը հուշում է, որ առաջիկայում եղած անվտանգային սպառնալիքները շարունակելու են կտրուկ աճել։
Աշխարհագրական դիրքը, բարձրադիր հատվածներում տեղակայված մարտական հենակետերը, խստաշունչ եղանակային պայմանները, ամրաշինական ոչ ամբողջական աշխատանքները, թիկունքային ոչ բավարար ապահովումն առավել բարդացնում են սահմանին կանգնած մեր զինծառայողների խնդիրը։
Բանակին՝ ներքին և արտաքին թուրքի հասցրած հարվածների պայմաններում, իսկական տղամարդիկ, հայրենիքն ամեն ինչից վեր համարող անձինք առաջնագծում են։
Պետք է ամեն գնով աջակցենք մեր զինծառայողներին, իսկ մեր բանակին այսպիսի վիճակի հասցնողները դեռ պատասխան են տալու»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը հետպատերազմական իրավիճակում դիրքավորվել է գրեթե բոլոր ռազմավարական բարձունքներում
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունների հանցավոր անգործությունը կոլապսի է հասցրել երկրի հարավը
- Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունը ստանձնել է այն դերը, որը պետք է իրականացներ Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան
- Այդ երկու կոպեկ գումարը քթներիցդ է գալու, մեկ է՝ չեք մարսելու․ Տիգրան Աբրահամյան
- Կորուստների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի այս իշխանությանը դեռ իշխանության է. Տիգրան Աբրահամյան
- Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան