Զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար: Հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հյակական Ժամանակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր, որ Արշակ Կարապետյանն ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից և նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Սուրեն Պապիկյանը, որը Նիկոլ Փաշինանի տեղակալն է։
Պապիկյանի զինծառայության մասին հստակ տվյալներ չկան։ Կառավարության էջում նրա կենսագրության մեջ նշված է.
«2003-2010 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր»։
Մինչդեռ երբ հայտնի դարձավ, որ ծառայության ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով դատապարտվել է ազատազրկման, Պապիկյանը հայտարարեց, որ ծառայել է ոչ ՀՀ զինված ուժերում, 2004-2006 թվականներին։
Նա հաստատեց, որ եղել է դեպք, ինչի հետևանքով դատապարտվել է ազատազրկման, ապա համաներմամբ ազատ է արձակվել։
«Այն ինչ տեղի է ունեցել, ինձ համար ցանկալի բան չէ։ Կարծում եմ այն դրվագներից է, որի համար ափսոսում եմ»,- նշել է նա։
«Սպուտնիկ Արմենիան»-ն գրել էր, որ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով (պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ)։
Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը և հաստատել։ Պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին, ազատ է արձակվել համաներմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին