Ես շատ ավելի կուզեմ, որ Նախագծի ընդունվելու դեպքում նախագահը լինի վարչապետ. Ավետիք Իշխանյան
«Նախագահը, որ ասել է, թե չի լինելու վարչապետ, ես շատ ավելի կուզեմ, որ ինքը լինի վարչապետ, եթե այս Սահմանադրության նախագիծն ընդունվի: Ինչո՞ւ, որովհետև եթե նա չի լինելու վարչապետ, իսկ դա ընդունված կարգ է` պառլամենտական երկրներում վարչապետ է դառնում կուսակցության լիդերը: Եթե նա շարունակում է մնալ կուսակցության լիդեր, բայց չի լինելու վարչապետ, սա շատ վտանգավոր երևույթ է», -այսօր Սահմանադրության փոփոխությունների նախագծի կառավարման ձևի և ընտրական համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, նման կառավարությունը կարող է լինել «բավականին տարանջատված», և լիդերը կհամարվի ոչ թե վարչապետը այլ կուսակցության նախագահը, որը նստած է կուսակցության շենքում:
«Շատ կուզենամ, որ նա իր խոսքը դրժի և Սահմանադրության նախագիծը ընդունվելու դեպքում նա դառնա վարչապետ, որովհետև մենք ստվերային կառավարման շատ վատ նախադեպ կունենանք», -քննարկմանը հայտարարեց Իշխանյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Սահմանադրական բարեփոխումները` խաղաղ իշխանափոխության հիմք. Դավիթ Հարությունյան
Հենց գործող համակարգն է հնարավորություն տալիս իշխող կուսակցության ղեկավարին չդառնալ երիտասարդ թոշակառու. Հարությունյան
Ընդդիմության վարքագիծը Դավիթ Հարությունյանին հիստերիկ կնոջ պահվածք է հիշեցրել
Մենք ունենալու ենք կայուն մեծամասնությունից կախված դատական համակարգ. Ավետիք Իշխանյան
Ազգային ժողովի 3/5-րդը կայուն մեծամասնությունը չէ. Դավիթ Հարությունյանը` Ավետիք Իշխանյանին