Մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի. Աղասի Ենոքյան
«Խորհրդարանի աշխատանքից տեսնում ենք, որ խորհրդարանի միջոցով իշխանությունը փոխելը հիմա անհույս գործ է, պետք է մտածվեն այլ մեխանիզմներ, այլ կառույցներ, այլ միջոցառումներ, որի շնորհիվ իշխանությունը կփոխվի»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց «Մեդիա պաշտպան« նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
Նա հիշեցրեց, որ ընտրությունները եղան ոչ թե ընդդիմության հանրահավաքների պիկին, այլ երբ արդեն անցել էր այդ պիկը, ըստ էության, ընդդիմությունից չկար իշխանությունը վերցնելու վտանգ, և Փաշինյանը գնաց ընտրությունների:
Ա. Ենոքյանի կարծիքով, այնուամենայնիվ, Աժ արտահերթ ընտրությունները դրսից թելադրված քայլ էր:
«Մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի: Տարբեր հայտարարությունները՝ նոյեմբերի 9-ի, հունվարյան, միջազգային փաստաթղթեր չեն և այն, ինչ կատարվում է՝ քայլ առ քայլ տարածքներ վերցնելը, ադրբեջանական զորքերի մուտքը Հայաստան, ռուսական զորքերի մուտքը Հայաստան, մի հայտարարության վրա հիմնված քայլեր են, հայտարարություն, որն իրավական արժեք, ուժ չունի:
Իմ կարծիքով, ընտրությունների ամբողջ իմաստը ստանալ ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, նաև փողոցային ընդդիմությունը ներկայացված խորհրդարան, որը կգնա այսպիսի փաստաթղթի հաստատմանը»,- ասաց Ա. Ենոքյանը:
Նրա խոսքով, հիմա որոշակի ճնշումներ կան Փաշինյանի վրա, որպեսզի ստորագրի փաստաթուղթը, որից հետո կգնա խորհրդարանական գործընթացները:
«Կարծես թե դիմադրում է՝ շատ լավ հասկանալով, որ այդ փաստաթղթից հետո ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու, դրանից հետո այլևս անելիք չի ունենալու, հրաժարականի հարցն ավելի սուր է լինելու»,- ասաց Ա. Ենոքյանը:
Հիմա, ըստ նրա, ականատես են լինելու, թե կապիտուլյացիոն փաստաթուղթն ինչ վայրիվերումներով է հասնելու իր իրավական, տրամաբանական ավարատին, բայց այդ ընթացքում տեսնում են սողացող ագրեսիա՝ չստորագրված, չհայտարարված փաստաթղթի համաձայն տարածքներ է հանձնվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան