Ժամանակ չկա, երկիր ենք կործանում. Արամ Հարությունյան
«Հայաստանը մաս-մաս վաճառում են, հիմնական գնորդներն Ադրբեջանն է և Թուրքիան»,- ասուլիսում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կարևոր մասերը վաճառում է Ադրբեջանին ու Թուրքիային, և Հայաստանից թողնելու են այն մասերը, որոնք որևէ մեկին պետք չեն լինի:
Ա. Հարությունյանի խոսքով, Փաշինյանը փոխել է ՀՀ աշխարհագրությունը, շուռ է տվել Հայաստանի պատմությունը:
Քաղաքական գործիչն ընդդիմությանը հավաքվելու կոչ արեց. «Ժամանակ չկա: Երկիր ենք կործանում: Բոլորով պետք է հավաքվենք: Շատ արագ ընդդիմությունը կառավարության առջև պետք է հրավիրի մարդկանց: Ժողովուրդը կարող է ամեն մեկիս չսիրի, բայց մեր միասնությունը, համաձայնությունը, համերաշխությունը սիրում է:
Ես համոզված եմ՝ ոստիկանությունը պատրաստ է անցնելու ժողովրդի կողքը, ուղղակի պետք է տեսնի, որ այդ ժողովուրդը եկել է»:
Ա. Հարությունյանը նշեց, որ թշնամին ներսում է, որին պետք է մեկուսացնել:
Հարակից հրապարակումներ`
- Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի 15-ից կտեղակայի անցակետ. ՀՀ ԱԱԾ
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան