Կրթություն, գիտություն 17:16 15/11/2021 Հայաստան

Արամ Ջիվանյան. Գիտության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն առաջարկելիս հաշվի առե՞լ են ռիսկերը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում դեմ է քվեարկել  3237 մարդ կամ քվեարկածների 59 տոկոսը։

Շրջանառության մեջ դրված փոփոխություններին դեմ  է արտահայտվել նաև «Գիտուժ» նախաձեռնությունը, ԳԱԱ ներկայացուցիչներ, գիտնականներ։  e-draft-ում օրինագծի քննարկումն ավարտվել է նոյեմբերի 10-ին։

ԿԳՄՍ-ն նման օրինագծի անհրաժեշտությունը բացատրում է այսպես. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման գլխավոր նպատակն է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը։ Դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովմանը` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար»։

Գիտական համայնքի ներկայացուցիչները ճիշտ հակառակ հետևանքներ են կանախատեսում. ինստիտուտներից մի քանիսը կանգնելու է ոչնչացման եզրին։

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, Firo և Skycryptor ընկերությունների համահիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Ջիվանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշում է, բոլոր նպատակներն էլ կարող են ազնիվ լինել, բայց պետք է չանտեսել իրականացման հնարավոր ռիսկերը։

Օրինակ, նա որպես մտահոգիչ կետ նշում է նախագծի 25-րդ հոդվածը։ Այն  գիտական կազմակերպության կառավարման ու  կառավարման մարմինների մասին է։

Ըստ դրա,  գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են՝ կառավարման խորհուրդը (հոգաբարձուների խորհուրդը) և կառավարման գործադիր մարմինը` տնօրենը: Գիտական կազմակերպության կառավարման խորհուրդը բաղկացած է ութ անդամից, որը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ.

1) չորսին առաջադրում է կազմակերպության գիտական խորհուրդը՝ կազմակերպության ներկայացուցիչներից.
2) երկուսին առաջադրում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ կազմակերպության գիտական գործունեության ուղղության կամ հարակից ուղղության բուհի և մշակույթի, տնտեսության կամ այլ ոլորտների ներկայացուցիչներից.
3) մեկին առաջադրում է համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը՝ լիազոր մարմնի ներկայացուցիչներից.
4) մեկին առաջադրում է Ակադեմիան՝ կազմակերպության գիտական գործունեության ուղղության կամ հարակից ուղղության ներկայացուցիչներից:

«Մեր մտավախությունն այն է, որ էֆեկտիվ գործող խորհուրդների ձևավորումն այս կարգով իրատեսական չէ։ Այդքան մարդկային ռեսուրս ու կապիտալ չկա։ Պատկերացրեք, մենք ունենք երեսուն ինստիտուտ, հետևաբար պետք կլինի 240 մասնագետ, որ տեղյակ կլինի ոլորտի խնդիրներին, կունենա կառավարման փորձ, զարգացման տեսլական։ Հայաստանում որտեղի՞ց ենք այդքան մասնագետ գտնելու։ Սա լուրջ խնդիր է»,-ասում է Ջիվանյանը։

Կառավարման փորձ չունեցող գիտնականներով խորհուրդներ ձևավորումը, ըստ երիտասարդ գիտնականի, հանգեցնելու է ոչ արդյունավետ կառավարման, դա էլ իր հերթին բերելու է ինստիտուտների ավելի թուլացման, փակման, ի վերջո վերացման։


«Կարող են լինել լավ ինստիտուտներ, որոնք կզարգանան, բայց մեր մոտեցումն այն է, որ պետք է լինի ընդհանուր ռազմավարություն՝ հասկանալու, բացի նման  մոդելներ սահմանելուց ինչպե՞ս կարող ենք իրականացնել դրանք, իրականացման արդյունքը ո՞րը կլինի»,-նշում է տեխնիկական գիտությունների թեկնածուն։

Այն կարծիքին, իսկ միգուցե ճի՞շտ է, որ ժամանակի առաջադրած խնդիրները, մարտահրավերները լուծել չկարողացող ինստիտուտները փակվեն, Ջիվանյանը հակադարձում է,  ճիշտ է առանձին ինստիտուտի տեսակետից  խոսելու պարագայում,  սակայն պետք է խնդրին մոտենալ պետության տեսակետից ու զարգացնել  գիտական կազմակերպությունները։

«Մեզ պետք է կոնսոլիդացնել  գիտական կազմակերպությունները, բայց դա պետք է արվի հստակ հաշվարկված, փաստարկներով, ռազմավարությամբ։ Գիտությունը, ինչպես բանակը պետք է կառավարվի վերևից ներքև տրամաբանությամբ։ Պատկերացրեք՝ ի՞նչ կլինի, եթե ստորաբաժանումները սկսեն գործել միմյանցից անկախ»,-մանրամասնում է Արամ Ջիվանյանը։

Ըստ նրա, վերևից ներքև կառավարումը գիտական համակարգը կտանի զարգացման ուղիով։

Դիտարկմանը, թե մինչ այս պահը կառավարումն հենց այդպիսին էլ եղել է, սակայն արդյունքներն այնքան էլ ոգևորիչ չեն, Ջիվանյանն արձագանքում է. «Պետք է հաշվի առնել, որ ԳԱԱ ղեկավարությունը փոխվել է, այս պահին այն կառավարում է միջազգային չափանիշներով բավականին լուրջ գիտնական, ով նաև կառավարման փորձ ունի։ Պարոն Սաղյանը կայացրել ու զարգացրել է մի ամբողջ ինստիտուտ»։

Մինչ փոփոխություններ իրականացնելը, ըստ Panorama.am-ի զրուցակցի, պետք է գնահատել առկա ռեսուրսները, հնարավոր վտանգներն ու հետևանքները։

«Պետք է հստակ հասկանալ, արդյոք մեր հնարավորություններն ու ցակությունները այս պահին, այս փուլում համընկնո՞ւմ են։ Մենք տեսնում ենք, որ չեն համընկնում։ Իսկ դա նշանակում է, որ բարի նպատակներով շատ վատ իրականացում է լինելու, իսկ հետևանքները լինելու են ոչ կանխատեսելի ու ոչ ցանկալի, որոնք չէին մտնում օրենքի նպատակների թվում։ Մենք տեսնում ենք այդ ռիսկը»,-ընդգծում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}