Պապիկյանի նշանակումը հրաշալի տեղավորվում է կապիտուլյացիոն տրամաբանության մեջ. Արմեն Այվազյան
«Ու՞մ են նշանակել պաշտպանության նախարար և ի՞նչ է նշանակում՝ պատերազմի ժամանակ նշանակել պաշտպանության նախարար մեկին, որը երբևէ զորքերում դիրքեր չի գրավեր և այդ բնագավառից գաղափար չունի՝ ոչ տեսական, ոչ գործնական առումով»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
Նա ենթադրեց, որ Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակելը խոսում է այն մասին, որ նպատակասլաց կերպով քանդվում է այդ համակարգը, որը Հայաստանում կայացած ոլոտներից մեկն էր, այն հարգում էր ժողովուրդը:
«Նշանակումը նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց հրաշալի տեղավորվում է կապիտուլյացիոն տրամաբանության մեջ»,-ասաց Այվազյանը և հիշեց Ալիևի այն հայտարարությունը, թե Հայաստանն այլևս բանակ չունի և չպետք է ունենա:
«Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանն ընթերցեց մամուլի հրապարակումն, ըստ որի Սուրեն Պապիկյանը ծառայել է ռուսական զորքերում և դատապարտվել է հրամանատարի նկատմամբ զենքի գործադրմամբ միջադեպի համար:
Արմեն Այվազյանըն էլ ընթերցեց Պապիկյանի կենսագրության այն հատվածը, որում ասվում է, որ ՀՀ ՊՆ նրան 2016 թվականին պարգևատվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով և մեղք համարեց անարժաններին մեդալով պարգևատրելը:
Գիտությունների դոկտորը վստահեցրեց, որ Սուրեն Պապիկյանի նշանակումն էլ կատարվել է դրսից՝ պնդելով, որ նման նշանակումները համաձայնեցվում են դրսի հետ:
«Քանի գլխանի պետք է լիներ Նիկոլ Փաշինյանը, որ պաշտպանության նախարար փոխեր և նշանակեր մարդու, որը չէր կատարելու դրսի հանձնարարականները»,-ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրներ ունի, այլ մեծ տերություններն ունեն իրենց ծրագերրը տարածաշրջանում և մեր մասով դրանք լավը չեն, իսկ Սյունիքում կատարվողն այդ կենտրոնների շահերից բխող գործողություններ են:
Արմեն Այվազյանը կարծիք հայտնեց, որ այսօր կատարվողը ՀՀ իշխանության ծրագիրը չէ. «Նրանք դրածո են, որոնք իրենց այսօրվա հացն են ապահովում և չգիտեն, թե վաղը կամ մյուս օրը, 1-2 ամիս հետո իրենց ինչ կհանձնարարվի, նրանք կատարում են օտար հզոր միջազգային կենտրոններից եկած հրահանգները»:
Նա նկատեց, որ Սյունիքում արդեն ունենք անպաշտպանունակության վիճակ, եթե թշնամին որոշի խոշոր ուժերով հարձակվել՝ մարզի վիճակը միանգամից վատանալու է և շեշտեց, որ ամեն մի դիրք և բլուր ունի ռազմավարական նշանակություն:
«Բարձունքը թշնամին հենց վերցնում է, այն դառնում է ռազմական հենադաշտ հաջորդ հարձակման համար, և կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ թշնամին կանգ չի առնելու»,-շեշտեց ռազմական պատմաբանը և արձանագրեց, որ այն չափազանց վտանգավոր է, քանի որ Հայաստանը ռազմավարական խորությունն չունի:
Գիտնականի համար պարզ չէ, թե նախորդ օրը հայկական դիրքերից հետ քաշվելու հրաման եղել է, թե ոչ, բայց շեշտեց, որ այդ դիրքերի զինվորները և սպաները պետք է հասկանային, որ հետ գնալու տեղ չկա:
Արմեն Այվազյանն այդ նպատակով էլ ուղերձ է հրապարակել սպաներին և աշխարհազորայիններին՝ նշելով, որ երկրի վիճակն օրհասական է և նրանց գործողություններն անհրաժեշտ են այն փրկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին