Արսեն Բաբայան. Անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի այդ սխալները
«Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր օբյեկտիվ հարցումներն ու հետազոտությունները փաստում էին, որ իշխանությունն ունի առավելագույնը 30 տոկոս վստահություն (20-25% + 5-10% վարչական ռեսուրս), սակայն քվեարկության արդյունքն արձանագրեց 54%:
Այսպիսի շեղում նախկինում չէր գրանցվել:
ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքաների քվեարկության արդյունքներն արձանագրում են, որ նշված հետազոտություններն ու հարցումները ճիշտ էին:
Անհրաժեշտ է խորը վերլուծել և արձանագրել այն սխալներն ու պատճառները, որոնց հետևանքներն այս իշխանությանը բերեցին 54% ձայն:
Անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի այդ սխալները:
Շնորհավորում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ պարոն Փարսյանին: Շնորհավորում եմ, որ Դուք կարողացաք վերլուծել, ընդունել և հաղթել»։
Հարակից հրապարակումներ`
- Կապանում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Փարսյանի հաղթանակը
- Կապանի 34 տեղամասերից ստացած արդյունքներով՝ Փարսյանն առաջատարն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան