Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» ֆիլմն ընդգրկվել է Դաքքայի միջազգային փառատոնի հիմնական մրցույթում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմը նոյեմբերի 14-ին ցուցադրվում է «ПитерКиТ» XXI միջազգային ուսանողական կինոփառատոնում (Սանկտ Պետերբուրգ), նոյեմբերի վերջին կցուցադրվի «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում, իսկ հունվարին՝ Դաքքայի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում (Բանգլադեշ)։
Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ բոլոր տեղերում ֆիլմը ընդգրկված է հիմնական մրցույթում:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Էվելինա Բարսեղյանը, պրոդյուսերը՝ Արամ Թորոսյանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյանը։ Դերակատարներ՝ Լևոն Հախվերդյան, Դիանա Մալենկո, Ջուլիետա Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին