Թագուհի Թովմասյան. Հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:
Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։
Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։
Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։
Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետք»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ. Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ
- Փաշինյան. Մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել ՀՀ անվտանգությանն ուղղված գործողությունների վերաբերյալ
- Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի 15-ից կտեղակայի անցակետ. ՀՀ ԱԱԾ
- ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին
- Թագուհի Թովմասյան. Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են