Շնորհավորանքներ, շնորհավորանքներ մեր մարզասերներին և ֆուտբոլիստներին. Կապառոս
«Բարդ հանդիպում էր և Մակեդոնիայից կրած պարտությունից հետո այն հոգեբանական վիճակում չէինք, սակայն թիմը կարողացավ հավաքվել»,- աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Գերմանիայի հավաքականից կրած 1։4 հաշվով պարտությունից հետո ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:
Նրա կարծիքով, վերջնական հաշիվն արդար չէ, կարող էին այդքան գոլ բաց չթողնել։
«Իսկ խաղում էինք մի թիմի դեմ, որն աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկն է»,- նշել է Խ.Կապառոսը:
Նա շնորհավորեց բոլոր ֆուտբոլիստներին, որոնք մասնակցել են այս հանդիպումներին:
«Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին, որովհետև այս ֆուտբոլիստների խումբը երկար ամիսների ընթացքում մեծ հույսեր էր ներշնչում ողջ երկրին և մինչև նախորդ՝ Մակեդոնիայի հետ խաղը, մենք տեսական հնարավորություն ունեինք նվաճելու ուղեգիր։
Իրոք, շնորհավորանքներ, շնորհավորանքներ և շնորհավորանքներ մեր մարզասերներին և ֆուտբոլիստներին»,- նշեց Կապառոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան