Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը
ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցին՝ նոյեմբերի 14-ին, Մոսկվայի Վագանկովսկի գերեզմանատանը բացվել է հուշարձան: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հուշարձանի հեղինակները Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր քանդակագործներ Վահե և Միքայել Սողոյաններն են: Հուշարձանն իրենից ներկայացնում է Ջիգարխանյանի կերպարը, որը նստած է գրանիտե պատվանդանի վրա՝ հիշեցնելով թատրոնի բեմ: Արձանի նախատիպն է Ջիգարխանյանի դերը Մայակովսկու անվան թատրոնում «Սոկրատեսի հետ զրույցներ» ներկայացման մեջ:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնն անվանափոխվել է
- Մոսկվայի դրամատիկական թատրոնը կարող է կոչվել Ջիգարխանյանի անունով
- Հրաժեշտ՝ Արմեն Ջիգարխանյանին
- Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությանը կլինի բաց
- Հեռանում է խորհրդային կինոյի փառքը կերտողների սերունդը. գործընկերները՝ Արմեն Ջիգարխանյանի մասին
- Մահացել է Արմեն Ջիգարխանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան