Կատարվողը պայմանավորվածությունների շրջանակում է, Ադրբեջանը ոչ մի խախտում չի անում. Ռուբեն Հակոբյան
«Փաշինյանը թշնամուն բերել է մեր պետության ննջարան, նույնիսկ մահճակալն է տրամադրում»,- «Հայելի» ակումբում հայտնեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ինչպես էրդողանը և Ալիևն են վարվում Նիկոլ Փաշինյանի հետ, նույնը վերջինս ցանկանում է անել երկրի ներսում, ընդդիմության հետ:
Հակոբյանը հիշեց, որ Փաշինյանը իշխանությունը զավթելու համար գրավեց ռազմավարական նշանակության Ռադիոտունը և հայտարարեց, որ պետությունը փրկելու համար այսօր ժողովուրդը պետք է ռադիոտունը և պետական պահպանության բոլոր օբյեկտները գրավի:
«Մի կապիտուլյանտի պատճառով մեր երկիրը կործանվում է, անցյալը, ներկան և ապագան վարի են տալիս»,- հայտարարեց բանախոսը և շեշտեց, որ նախորդ օրը հայկական դիրքեր մտնելու դեպքով ադրբեջանցիների տեսագրությունները դիտելիս, նորմալ հայ տղամարդը չի կարող գետինը չմտնել:
Նրա խոսքով՝ հայի ներկայիս սերունդը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները ծնկաչոք եղել իր առաջ, իսկ այսօր հանկարծ տեսնում է, որ ադրբեջանցիները ձեռք են առնում իրեն ու այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում է ասֆալտի որակից:
«Այն, ինչ արվում է՝ արվում է պայմանավորվածությունների շրջանակում, Ադրբեջանը ոչ մի խախտում չի անում»,- ասաց Հակոբյանը և բացատրեց, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարահատվածներում մաքսային անցակետերի տեղադրումը պայմանավորվածության արդյուքն է։
Նա նշեց, որ պետությունը իմունիտետից զրկվել և երիտասարդները լքում են երկիրը, քանի որ տեսել են՝ պատերազմի ժամանակ բանակն անտեր է մնացել և ուղարկվել մսաղացի մեջ:
Վերլուծելով 44-օրյա պատերազմը՝ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. «Սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը պատերազմը ղեկավարել են տգետ ամուսինները, որոնք որևէ կապ չունեն դրա հետ»:
Նա դիմեց իրավապահներին՝ իր դեմ հայց ներկայացնելու պահանջով, քանի որ պնդում է՝ 1000-1200 հայ զինվորների արյունը նստած է Փաշինյան ամուսինների քաղաքական պոպուլիզմի և խղճի վրա:
«Լելե Թեփե օպերացիան կոչվել է «Հարավային հատվածում հակագրոհի կազմակերպում», որի մեջ մտնում է այդ փոքր բլրակը և ամուսիններն ասել են՝ Սերժը տվել է՝ մենք պետք է հետ վերցնենք»,- ասաց նախկին պատգամավորը և հավելեց, որ թուրքական կողմը ամբողջությամբ տիրապետել է հայկական բունկերի ծրագրերին և զինվորներին շրջափակման մեջ են վերցրել, 1000-1200 զինվոր սպանել, և այդ օրը բանակի ողնաշարը կոտրվել է:
Նրա պնդմամբ՝ հայկական կողմի 5 մլրդ դրամի զինատեսակների վնասի կեսը եղել է այդ օպերացիայի օրը:
«Նույնիսկ 2-3 տանկ ուղղություն էին վերցրել դեպի Բաքու, քանի որ շատ էին ոգևորված և գործողություններն ընդհանրապես կազմակերպված չէին»,- պնդեց բանախոսը:
Հակոբյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ՌԲԿ-ին հարցազրույց է տալիս այն մասին, որ հակագրոհ է կատարվել և այդ օրը կավարտեն գործողությունները և հայտարարեց, որ այն Փաշինյանի կնոջ տեղեկատվությունն էր, որը բունկերում նստած ղեկավարել է Լելե Թեփեի օպերացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան