Վահագն Ալեքսանյանը փաստարկված ասել է, որ Ալեն Սիմոնյանը հավերժ մարմնավաճառ է. Ռուբիկ Հակոբյան
«Կեցցեք դուք, որ կապիտուլյանտին ասացիք «ո՛չ», բայց ՏԻՄ ընտրությունները հասարակության ուշադրությունը շեղելու համար են»,-«Հայելի» ակումբում հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը և հավելեց, որ այսօր իշխանություններն իրականում պետությունն են հանձնում և ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում:
Նրա խոսքով՝ քաղաքական ղեկավարի համար տգետ լինելն աղետ է և այսօր կատարվողը Նիկոլ Փաշինյանի տգիտության արդյունքն է:
Ըստ Հակոբյանի՝ եթե Փաշինյանը գործակալ լիներ, ապա ձախողումներին սահման կլիներ, իսկ նրա մոտ ձախողումներն անսահման են:
«Կարծես, սատանայական նախախնամություն լիներ, Սերժ Սարգսյանը հեռացավ և մեզ թողեց Նիկոլ Փաշինյան և Արմեն Սարգսյան, որոնց համար Հայաստանն աշխարհագրական տարածք է, հայրենիք չէ»,-հայտարարեց Հակոբյանը և հիմնավորեց, որ առաջինի համար Հայաստանը իշխանությունը զավթելու վայր է, իսկ երկրորդի համար՝ բիզնես տիրույթ:
Ռուբիկ Հակոբյանը պնդեց, որ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ մեկնել է Ղազախստան, քանի որ Նազարբաևի ընտանիքի բիզնեսների հետ կապ ունի է և նույն նպատակով էլ գնում է Հյուսիսային Աֆրիկա և Միջին Ասիա:
Պնդելով, որ իշխանափոխությունից հետո Արմեն Սարգսանը մի օր չի մնա Հայաստանում՝ քաղաքական գործիչը հայտարարեց, որ օրենքով պետք պատերազմական երկրի գլխավոր պաշտոններ զբաղեցնողներին, աթոռներից հեռանալուց հետո զրկել 5-10 տարի երկիրը լքելու իրավունքից:
«Երկիրը քանդելիս Նիկոլ Փաշինյանը հիմնվում է երեք հոգու վրա՝ Արմեն Սարգսյանի, Ալեն Սիմոնյանի, որը պատրաստ է ցանկացած ստորության, ինչը հիվանդը հանձնարարի և Գագիկ Ջհանգիրյան»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գործունեությանը՝ բանախոսն ասաց. «Նա փող էր աշխատում պոռնոֆիլմերում նկարահանվելով կամ «Ակվարիումում» պորտապար պարելով և ասում էր՝ այդ ժամանակ հնարավորություն չկար, դա էի անում»:
Հակոբյանն ասաց, որ հիմա էլ Սիմոնյանի համար հնարավորություն է ստեղծվել և իր եղբայրը հեռու գյուղում տարեց կնոջ անունով կազմակերպություն է բացել և կարճ ժամանակում դարձել է ասֆալտի գեներալ, բոլոր տենդերներն իրեն է տրվում և դրա դիմաց մեծ գումարներ հատկացվում բյուջեից:
Բանախոսը նկատեց, որ այդքանից հետո Ալեն Սիմոնյանը ցինիկաբար արդարանում է, թե իր եղբայրը դրանից շահ չունի, այլ հայրենասիրական մղումներով է տենդերները շահում:
«Վահագն Ալեքսանյանը, երբ ԲՀԿ-ի անդամ էր, փաստարկված ասել է, որ Ալեն Սիմոնյանը հավերժ մարմնավաճառ է»,-Անդրադառնալով ներկայիս ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը՝ ասաց Հակոբյանը:
Նրա պնդմամբ՝ օգոստոսի 25-ի ԱԺ ծեծն ու ջարդը Ալեն Սիմոնյանն է կազմակերպել, քանի որ միայն 55-րդ վայրկյանին է հրավիրել ՊՊԾ-ին դահլիճ, այն դեպքում, երբ միայն ինքն իրավունք ուներ դա անել, իսկ ՔՊ-ական պատգամավորները տղամարդ-էգեր են, քանի որ մի քանի հոգով էին հարձակվում ընդդիմության պատգամավորների վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան