Սուրեն Սարգսյան. Հետևողականորեն քանդուքարափ է արվում ԱԳ նախարարությունը
«Պատերազմական գործողություններն ավարտվել են, ժամանակն էր դիվանագիտությամբ ինչ-որ բաներ փորձել հետ բերել կամ վերականգնել։ Բայց ցավոք սրտի, այդ ունակությունը, ռեսուրսները չունենք»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգայնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, տարիներ շարունակ այս իշխանությունը կազմաքանդում էր պաշտպանության նախարարությունը, հիմա հետևողականորեն կազմաքանդում է արտաքին գործերի նախարարությունը՝ այն մարմինը, որը պատասխանատու է դիվանագիտական աշխատանքի, արտաքին ճակատի համար։
«Այստեղ ամեն ինչ հետևողական կերպով քանդուքարափ է արվում։ Լուրջ խնդիրներ, մարտահրավերներ կան, ցավոք սրտի, ես կարծում եմ, որ չունենք լուրջ հնարավորություններ, արտաքին ու ներքին ռեսուրսներ այդ մարտահրավերներին դիմակայելու համար»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմա մեր պետության համար ամենածանր ժամանակահատվածն է։
Նրա խոսքով, այն ինչ տեղի է ունեցել ու դեռ տեղի է ունենում, կործանարար նշանակություն է ունենալու Հայաստանի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին