Հանրային սննդի «Տաշիր» ցանցի 5 մասնաճյուղում ստուգումները շարունակվում են
Նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդության բռնկման արդյունքում՝ «Տաշիր պիցցա» ՍՊԸ-ն դադարեցրել էր իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
«Ընկերության մասնաճյուղերում ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ախտահանման աշխատանքներ, իսկ առկա սննդամթերքի բոլոր խմբաքանակները ոչնչացվել են:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումներից հետո Հանրային սննդի «Տաշիր» ցանցը վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ 5՝ Հյուսիսիային և Գայի պողոտաներում, Խանջյան և Արշակունյաց (Փեթակի մոտ) փողոցների վրա և Տաշիր առևտրի կետում գործող մասնաճյուղերի:
Նշված կետերում ստուգման գործընթացը շարունակվում է»,- հայտնում են տեսչությունից։
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված 7 քաղաքացի շարունակում է բուժումը, մյուսները դուրս են գրվել ԲԿ-ներից. ԱՆ
- Հայտնի է՝ թե ինչից են թունավորվել «Տաշիր Պիցցա»-ում սնվածները
- Արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված․ «Տաշիր պիցցա»
- Պիպոյան. Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին պատկերացում կազմելու համար պետք է կարդալ «Տաշիր Պիցցա»-ի հայտարարությունը
- «Տաշիր պիցցա»-ից օգտված և «աղիքային վարակով» հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի
- «Տաշիր պիցցա»-ից օգտված, աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի