Ինչո՞ւ չեն հայտարարում՝ քանի դիրքում են եղել ադրբեջանցիները, որ 4 դիրքից էլ դուրս են եկել. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանը երեկ պաշտոնապես երկու հաղորդագրությամբ նշել է, որ որևէ հայկական դիրքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն չկա, իսկ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածում, թե 4 դիրքից ադրբեջանցիները դուրս են եկել։ Իսկ ինչո՞ւ չեն հայտարարում՝ քանի դիրքում են եղել ադրբեջանցիները, որ 4 դիրքից էլ դուրս են եկել»,- «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյան:
Նրա խոսքով, իշխանությունները շատ դեպքերում օգտվում են որոշ մարդկանց պարկեշտությունից, իրավիճակին մի քիչ ավելի մոտ գտնվելու հանգամանքից և նրանից, որ շատ չեն խոսում այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում սահմանագծին, Զինված ուժերում:
«Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի այսպիսի հայտարարություններով ու վարքագծով Հայաստանի Հանրապետության պետականության գերեզմանաքարն է դրվում։
Ինչո՞ւ են երեկ խաբել, մոլորեցրել հասարակությանը, որ իրականում ոչինչ տեղի չի ունեցել, այն պարագայում, երբ բազմաթիվ զինծառայողներ, մարդիկ, ովքեր կապված են այդ հատվածների հետ, տիրապետում են լրիվ հակառակ տեղեկատվությանը՝ հակառակ այն հայտարարությունների, որոնք տրվել են պաշտոնական գերատեսչությունների կողմից։ Ինչո՞ւ են սահմանը փակելուց մի քանի ժամ առաջ ընդամենը տեղեկացնում, որ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում անցակետ է դրվում այն դեպքում, երբ դրանից օրեր առաջ դրա մասին խոսվում էր, իշխանական տարբեր ֆունկցիոներներ իրենց հայտարարություններով փորձում էին հերքել նման բանի հավանականությունը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև նշեց, որ երբ խոսում են քաղաքական, ռազմավարական, դիվանագիտական տապալումների մասին, իշխանությունների ամեն նախադասություն սկսվում է ասֆալտիվ, բարձրակարգ ճանապարհներով:
«Մենք խոսում ենք հայրենիքի կորստի մասին, սրանք խոսում են այդ կորսված հատվածները շրջանցող ճանապարհների մասին։ Փորձում ենք քննարկում ստեղծենք, բայց ոնց շրջվում ենք, վերադառնում ենք նույն կետին, որ այս իշխանության պաշտոնավարման պայմաններում որևէ ոլորտում որևէ լավատեսական բան ակնկալել մենք ուղղակի չենք կարող», - ասաց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԽ. Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ
- Փաշինյան. Մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել ՀՀ անվտանգությանն ուղղված գործողությունների վերաբերյալ
- ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մասին
- Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան